

- Yield: 20 րոպե անց
- Cook Time: 20 minutes
Լավաշով ռուլետ սնկի միջուկով
Բաղադրիչներ
- լավաշ - 1 հատ
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Գազարը մաքրում ենք, լվանում, անցկացնում ենք քերիչով ու տապակում բուսայուղով լի տապակի մեջ:
- Սոխը մաքրում ենք ու խորանարդաձև կտրատում, ապա տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
- Սունկը լվանում, մանր կտրատում ու նույնպես տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք ու ստանում համեղ միջուկ լավաշի համար:
- Լավաշը փռում ենք սեղանին, լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում:
- Զգուշորեն փաթաթում ու վերածում ենք ռուլետի, որից հետո դնում ենք սննդային տոպրակի մեջ ու 20 րոպե թողնում սառնարանում:
- Այնուհետև հանում ենք սառնարանից, բաժանում ենք կտորների ու մատուցում:
- Համեղ ռուլետը պատրաստ է։
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: