- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
Լավաշով ռուլետ
Բաղադրիչներ
- լավաշ - 1 հատ
- թթվասեր - 80 գր
- պղպեղ բուլղարական - 20 գր
- կանաչի - 10 գր
- հազարի թերթեր - 40 գր
- պանիր սուլուգունի - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Լավաշը պատում ենք թթվասերով։
- Հազարի թերթերը մանր կտրատում ու լցնում ենք թթվասերային շերտի վրա։
- Բուլղարական պղպեղը բաժանում ենք երկարավուն շերտերի և դնում ենք լավաշի եզրին։
- Ռեհանն ու սամիթը մանր կտրատում ու լցնում ենք լավաշի շերտի վրա։
- Պանիրն անցկացնում ենք քերիչով և հավասարապես տարածում ենք լավաշի վրա։
- Լավաշը զգուշորեն սկսում ենք փաթաթել այն հատվածից, որտեղ դրված է բուլղարական պղպեղն ու վերածում ենք ռուլետի։
- Ստացված ռուլետը բաժանում ենք 4 մասի։
- Համեղ բուտերբրոդը պատրաստ է։
Մատուցում ենք սխտորի սոուսով։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: