- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Լեհական տորթ “Կարպատկա”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը։ Կաթսայի մեջ ջուր, աղ, շաքարավազ և կտրատած կարագ ենք լցնում։
- Միջին ուժեղության կրակի վրա ենք դնում և եփում ենք, մինչև կարագը հալվի։ Կրակի վրայից վերցնում ենք և ավելացնում ալյուրը։ Կաթսան կրկին դնում ենք կրակի վրա, և մոտ 2-3 րոպե անընդհատ խառնելով եփում ենք, մինչև խմորը գնդվի և թեթևակի կեղև առաջանա։
- Կաթսան կրակի վրայից վերցնում ենք և խմորը այլ ամանի մեջ տեղափոխում։ Ձվերը հատ առ հատ ավելացնում ենք, յուրաքանչյուրից հետո թիակով լավ խառնելով, մինչև համասեռ զանգված ստանանք (եթե ունեք ստացիոնար հարիչ, ապա ամենացածր արագության վրա հարում ենք, սովորական հարիչը հարմար չէ)։ Զանգվածը պետք է շատ ջրիկ չլինի, ապահովության համար վերջին ձուն պատառաքաղով ենք հարում և ավելացնում ենք մաս առ մաս ։ Խմորը պետք է հարթ և փայլուն լինի։
- Խմորը տեղափոխում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ, հավասարեցնում ենք` 25x40 չափի ուղղանկյան տեսքով։ Խմորով տապակը տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30-35 րոպե թխում ենք` մինչև պատրաստ լինի։
- Պատրաստում ենք կրեմը։ Կաթսայի մեջ ենք լցնում 100 մլ կաթը, ավելացնում ենք ալյուրն ու օսլան և խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
- Ավելացնում ենք մնացած կաթը, շաքարավազը և վանիլինը։ Դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփում ենք մինչև թանձրանա։
- Կրակի վրայից վերցնում ենք, տեղափոխում ամանի մեջ։ Սննդային փաթեթով ծածկում ենք և թողնում ենք սառչի։ Հարիչով կարագը հարում ենք մինչև կրեմանման դառնա, այնուհետև մաս առ մաս ավելացնում ենք եփովի կրեմը` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։
Պատրաստի բիսկվիթը 2 շերտի ենք բաժանում։ 1 շերտը դնում ենք ամանի վրա` կրեմով պատում ենք։
- Ծածկում ենք երկրորդ շերտով։ Վրան շաքարի փոշի ենք ցանում և 40-60 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
Կտրում ենք և մատուցում։
Այս թխվածքը տարածված է Լեհաստանում և մասամբ` Ուկրաինայում։ Խմորը եփովի է, նման է էկլերի խմորին, մի տարբերությամբ, որ այն մեկ ամբողջական շերտով է թխվում։ Շատ համեղ է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: