- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Լիկյոր “Բեյլիս”
Բաղադրիչներ
- վիսկի - 0,5լ (կարելի է փոխարինել օղիով)
- խտացրած կաթ - 1 բանկա
- ձվի դեղնուց - 4 հատ
- սուրճ լուծվող - 1ճ/գդ
- վանիլին - 1/2թ/գդ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 400մլ
Քայլերի հաջորդականություն
- Խտացրած կաթը բանկայով տեղադրում ենք եռացող ջրի մեջ և եփում 20-30 րոպե: Այս գործողությունը, իհարկե, լիկյորի համը չի փոխում, սակայն տալիս է նրան ավելի մուգ երանգ, որն ավելի մոտ է օրիգինալին:
Ամանի մեջ ենք լցնում խտացրած կաթը, վանիլինը, դեղնուցը և սկսում հարել: Ավելացնում ենք նաև լուծվող սուրճը, հարում:
- Լցնում ենք սերուցքը և շարունակում հարելը: Եթե սուրճը ամբողջովին չի լուծվում, ապա անհանգստանալու կարիք չկա. վիսկին ավելացնելուց հետո այն շատ արագ լուծվում է:
- Ավելացնում ենք վիսկին և մի փոքր էլ հարում մինչև միատարր հարթ հեղուկի առաջացումը:
- Եվ ահա լիկյորը պատրաստ է համտեսելուն 🙂
Արդյունքում ստանում ենք մոտ 1,2լ շատ համեղ իռլանդական լիկյոր Բեյլիս, որն օրիգինալ տարբերակից գրեթե չի տարբերվում, իսկ գնային տեսանկյունից մի քանի անգամ առավել ձեռնտու է 🙂
Իսկ պահել լիկյորը անհրաժեշտ է սառնարանում 3 ամսից ոչ ավել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ սա որ տարիքում կարելի օգտագործել
Լաուրա ջան, սա ալհոհոլային խմիչք է, և խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաներին 🙂
Իսկ մի հարց կարելի է
Բարև Ձեզ, իսկ վիսկիի կամ օղու փոխարեն կարելի՞ է կոնյակ լցնել:
Բարև Ձեզ, հարգելի Ռուզան։ Շնորհակալություն հարցման համար։ Վիսկիի կամ օղու փոխարեն կարելի է ավելացնել գինի, սակայն համային փոքր-ինչ այլ երանգ կստացվի։ 🙂