

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Լիկյոր Լիմոնչելլո
Քայլերի հաջորդականություն
- Քանի որ լիկյորի համար օգտագործելու ենք կիտրոնների կեղևը, իսկ դրանք շատ հաճախ պատված են լինում զանազան վնասակար նյութերով, ուստի զինվում ենք խոզանակով և շատ մանրակրկիտ լվանում կիտրոնները տաք ջրում:
Լվացված կիտրոնները կեղևահանում ենք շատ բարակ շերտով՝ նվազագույնս հասցնելով սպիտակ շերտին հպումը:
- Լցնում ենք կեղևները բանկայի մեջ, վրան ավելացնում սպիրտը և տեղափոխում պահարան 1 շաբաթով: Չենք մոռանում ժամանակ առ ժամանակ թափահարելով խառնել բանկան:
- 1 շաբաթ անց բացում ենք բանկան և անցկացնում հեղուկը ցանցի կամ կրկնակի անձեռոցիկի միջով:
- Պատրաստում ենք օշարակը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում շաքարավազը, ապա ջուրը և տեղափոխում միջին կրակի վրա մինչև շաքարավազի լուծվելը:
- Հանում ենք կրակի վրայից, սառեցնում սենյակային ջերմաստիճանի, ապա խառնում սպիրտային լուծույթի հետ:
- Լցնում ենք շշերի մեջ և տեղավորում պահարանի մեջ:
Խմելուց առաջ տեղափոխում ենք լիկյորով շիշը սառնարան 2 ժամով, որպեսզի սառչի
Լիմոնչելլո լիկյորը մատուցելուց առաջ կարելի է նաև նախապես սառեցնել բաժակները:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: