- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 10-15 minutes
Լինցյան թխվածքաբլիթ
Բաղադրիչներ
- կարագ - 225 գր
- շաքարավազ - 225 գր
- ձու - 2 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- օսլա (крахмал) - 100 գր
- ալյուր - 450-500 գր
- ջեմ ազնվամորու - 300 գր
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչներից 45-50 թխվածքաբլիթ է ստացվում։
Կարագը շաքարավազի հետ հարում ենք մինչև կրեմանման զանգված ստանանք։
- Ավելացնում ենք վանիլինն ու ձվերը։ Ձվերը հատ առ հատ ենք ավելացնում, յուրաքանչյուրից հետո լավ հարում ենք։
Ավելացնում ենք օսլան և աղը, խառնում ենք։ Աստիճանաբար ալյուր ենք ավելացնում և ոչ շատ պինդ խմոր ենք հունցում։
- Խմորը 2 մասի ենք կիսում։ Խմորի մի կեսը յուղաթղթի վրա 3մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք և շրջաններ ենք կտրում:
- Մյուս կեսից գրտնակելուց հետո շրջաններ ենք կտրում, որից հետո մեջտեղում աստղի կամ սրտի տեսքով ձևամանով կտրում ենք։
- Թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում` 10-12 րոպե, մինչև եզրերը ոսկեգույն դառնան։ Սառեցնում ենք։
Սկսում ենք թխվածքաբլիթները ձևավորել։ Ամբողջական շրջանների վրա ջեմ ենք քսում։
- Ծածկում ենք ձևավոր կտրած թխվածքաբլիթներով։ Թողնում ենք թխվածքաբլիթը մի քանի ժամ սառչի, այնուհետև մատուցում ենք։ Ըստ ցանկության, կարող ենք վրան շաքարի փոշի ցանել։
Ի դեպ, թխվածքաբլիթ պատրաստելիս, կարող ենք ցանկացած տեսակի ջեմ վերցնել։ Ավելին, հատապտղային ջեմի փոխարեն կարող ենք «Նուտելլա» կամ այլ տեսակի շոկոլադե-ընկուզային կրեմ վերցնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: