

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Լյարդ՝ կծու սոուսով
Բաղադրիչներ
- խոզի լյարդ - 500 գր
- սոխ - 150 գր
- բուսայուղ - 1 ճ/գ
- օսլա (крахмал) - 1 ճ/գ
- պապրիկա - 2 թ/գ
- սխտոր - 2 ատամիկ
- աղ - 1 պտղունց
- Սոուսի համար՝
- սոյայի սոուս - 3 ճ/գ
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- շաքարավազ - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Լյարդը բաժանում ենք փոքր կտորների ու լցնում ենք խորը տարայի մեջ։
- Ավելացնում ենք բուսայուղը, օսլան, պապրիկան, աղն ու ճզմիչով անցկացրած սխտորը։
- Խառնում ենք գդալի օգնությամբ, ապա 20 րոպե թողնում ենք, որպեսզի մարինացվի։
- Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։
- Սոյայի սոուսը, լոլիկի մածուկը, շաքարավազն ու 5 ճ/գ ջուրը խառնում ենք։
- Տապակի մեջ լցնում ենք մի քիչ բուսայուղ, և լյարդը 1-2 րոպե տապակում ենք՝ անընդհատ խառնելով։
- Ավելացնում ենք սոխը, խառնում ու 3-5 րոպե տապակում ենք։
- Լցնում ենք սոուսն ու 10-15 րոպե մեղմ կրակի վրա շոգեխաշում ենք։
- Մեր համեղ ուտեստը պատրաստ է։
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: