

- Yield: Անմիջապես
Լոբով ու երշիկով աղցան
Բաղադրիչներ
- լոբի սպիտակ - 150 գր
- սոխ - 150 գր
- վարունգ մարինացված - 100 գր
- երշիկ - 100 գր
- սխտոր - 1-2 ատամիկ
- բուսայուղ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Լոբին թրջում ենք սառը ջրի մեջ և 4-5 ժամ թողնում ենք, որ փափկի։
- Այնուհետև ջուրը թափում ենք, ավելացնում նորը։ Դնում ենք կրակի վրա ու եփում։ Եփվելու ժամանակահատվածը կախված է լոբու տեսակից։ Վերջում համեմում ենք աղով։
- Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։
- Երշիկը երկարավուն կտորներով կտրատում ենք։
- Վարունգը կտրատում ենք։
- Սոխը 5-7 րոպե տապակում ենք ու ստանում թափանցիկ զանգված։
- Երշիկը 20-40 վայրկյան տապակում ենք։
- Աղցանամանի մեջ լցնում ենք լոբին, սոխը, վարունգն ու երշիկը։ Ավելացնում ենք բուսայուղն ու ճզմած սխտորը և խառնում ենք։
- Ստացվում է շատ համեղ ու անուշաբույր աղցան։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: