- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 50 minutes
Լոբով և սնկով ապուր հացի մեջ
Բաղադրիչներ
- հաց սև - 1 հատ
- կարտոֆիլ - 4 հատ
- լոբի հատիկավոր - 1 բաժակ
- սխտոր - 2 պճեղ
- սոխ - 1գլուխ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- կանաչի - 50 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- գազար - 1 հատ
- Արգանակի համար՝
- նեխուր - 1 հատ (արմատ)
- գազար - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- սունկ շամպինիոն - 50 գր
- մաղադանոս - ցողուններ
- բահար - հատիկավոր
- դափնու տերև (лавровый лист)
Քայլերի հաջորդականություն
- Լոբու վրա ջուր ենք լցնում։ Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Կլոր հացի «կափարիչը» կտրում ենք և դանակով կամ գդալով հանում ենք հացի փափուկ մասը` այդպիսով ձևավորելով «հացով զամբյուղ», որում էլ մատուցելու ենք մեր ապուրը։ Հացի միջուկը կտրատում ենք և հացով զամբյուղի հետ տեղափոխում ենք ջեռոցի մեջ, որպեսզի լավ չորանան։
- Բավականին խիտ բանջարեղենային արգանակ ենք պատրաստում. խոշոր կտրատած նեխուրի արմատի, գազարի և ամբողջական սոխի վրա ջուր ենք լցնում (ցանկության դեպքում կարող ենք բանջարեղենը ջեռոցում եփել)։ Հասցնում ենք եռման աստիճանի, կրակի տակն իջեցնում ենք, ավելացնում ենք սունկը, մաղադանոսի ցողունները, բահարը, դափնու տերևը և այդ ամենը միասին մոտ 40 րոպե եփում ենք։ Պատրաստի արգանակը քամում ենք և նորից լցնում կաթսայի մեջ։ Սունկը մի կողմ ենք դնում։
- Կաթսայի մեջ ենք լցնում լոբին, հասցնում ենք եռման աստիճանի, կրակի տակն իջեցնում ենք և մոտ 20-30 րոպե եփում ենք` մինչև կիսաեփ դառնա։
- Այդ ընթացքում կտրատում ենք կարտոֆիլն ու գազարը։
- Լցնում ենք լոբով կաթսայի մեջ։
- Սունկը բարակ ձողիկներով կտրատում ենք, սոխը ` թևիկներով։ Սխտորը մանրացնում ենք։
- Լավ տաքացրած թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում և սոխն ու սխտորը թեթևակի տապակում ենք , ավելացնում ենք սունկը։
- Չորացրած հացի միջուկը գրտնակով խոշոր փշրանքի ենք վերածում (կարող ենք բլենդերով մանրացնել, կամ էլ քերիչով անցկացնել)։
- Հացի փշրանքները լցնում ենք սնկով և սոխով զանգվածի վրա, ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում, խառնում և այդ ամենը տապակում ենք մոտ 5 րոպե` մինչև ոսկեգույն դառնա։
- Կարտոֆիլը պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ թավայի պարունակությունը լցնում ենք կաթսայի մեջ, ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք ավելացնում, խառնում և այդ ամենը ևս 5-10 րոպե եփում ենք։
- Կրակի տակն անջատում ենք, ավելացնում ենք մանրացված կանաչին և ապուրը մի քիչ հանգիստ ենք թողնում ենք ։
- Այժմ կարող ենք ապուրը լցնել հացի զամբյուղի մեջ և համտեսել այսքան հասարակ, բայց շատ համեղ ուտեստը։
Ի դեպ, սնկով ապուր պատրաստելիս, եթե պահքի մեջ չենք , կարող ենք լոբին փոխարինել հավով, և ապուրը ժամանակային առումով ավելի արագ կստացվի։ Իսկ շամպինիոնի փոխարեն, կարող ենք ցանկացած տեսակի սունկ օգտագործել` ըստ ճաշակի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: