Լոլիկի մածուկ
Բաղադրիչներ
- լոլիկ - 4 կգ
- աղ կիտրոնի - 1/4 թ/գ
- աղ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- 2 կգ լոլիկը լցնում ենք առանձին կաթսայի մեջ, ավելացնում ենք եռացրած ջուրը։
- 7-8 րոպե թողնում ենք, ապա ջուրը թափում ենք ու լոլիկների կեղևը հեռացնում։
- Մնացած լոլիկը կտրատում ենք։
- Այնուհետև կեղևով լոլիկները բլենդերով հարում ենք։
- Անցկացնում ենք մաղով, որպեսզի սերմերի ու կեղևի մնացորդներ չլինեն։
- Ավելացնում ենք աղը, կիտրոնի աղը, հասցնում ենք եռման աստիճանի և առաջացած փրփուրը հեռացնում ենք։
Լոլիկները լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ։
- Ապա ավելացնում ենք հյութը և կափարիչով փակում ենք։ Բանկաները 15 րոպե ստերիլիզացնում ենք, ամուր փակում ենք ու թողնում, որ սառչի։
- Լոլիկի մածուկը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: