

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15-20 minutes
Լոլիկով բլիթներ գրիլի վրա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչներով խմոր ենք հունցում, որը պետք է լինի չափավոր պինդ ու փքուն:
- Համեմունքները լուծում ենք ձիթայուղի մեջ, թողնում թրմվի 15 րոպե: Աղը պետք է լրիվ լուծվի:
- Լոլիկները կտրատում ենք շրջանաձև, իսկ սխտորը՝ մանր:
- Խմորը 8 հավասար մասի ենք բաժանում (ստացվելու է 4 մեծ բլիթ): Մի կտորը վերցնում ենք և կլոր գրտնակում: Վրան քսում ենք թրմված յուղը, շարում ենք լոլիկների կտորները և սխտոր ցանում:
- Գրտնակում ենք խմորի մյուս կտորը, նորից կլոր գրտնակում, ծածկում միջուկով շերտն ու եզրերն ամրացնում: Նույն կերպ ձևավորում ենք մյուս 3 բլիթները: Բլիթի վրա քսում ենք թրմված ձիթայուղն ու յուղած մասով շրջում գրիլի ցանցի վրա: Մյուս կողմը նույնպես ձիթայուղում ենք:
- Բլիթները շատ արագ են եփվում չափավոր տաք ածուխների վրա: Պետք է 1 անգամ շրջել:
- Ահա և վերջ:
Արժե ընտանիքի անդամներին ուրախացնել և գրիլի վրա թխված բլիթներ պատրաստել: Պիկնիկի գնալիս այս բաղադրատոմսի մասին չմոռանաք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: