- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Լոլիկով բուլկիներ գրիլի վրա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Լոլիկների ու տաքդեղների կեղևը մաքրում ենք մանրացնում: Սխտորը մանր կտրատում ենք: Լոլիկներն ու տաքդեղները խառնում ենք կանաչու և սխտորի հետ, լցնում ենք ձիթայուղը: Ավելացնում ենք ջուրը, աղը, շաքարավազը, խմորիչն ու հազրեվարդը: Խառնում ենք, քիչ-քիչ ավելացնում ալյուրը: Փափուկ խմոր ենք հունցում, խմորով կաթսան անձեռոցիկով ծածկում ենք և թողնում 1 ժամ:
- Հասունացած խմորը լցնում ենք ալյուր ցանած սեղանին: Ձեռքերով հունցում ենք, բլիթի ձև տալիս ու շերտ-շերտ կտրում:
- Ամեն մի շերտը թեթևակի ձգում ենք և փաթաթում շամփուրի վրա: Շատ ուժեղ չենք ձգում, այլապես խմորը թխվելիս չի ուռչի և լավ չի թխվի:
- Թխում ենք ածուխի կրակի վրա կամ ջեռոցում, մինչև պատրաստ լինելը՝ չմոռանալով շրջել (ցանցի վրա թխելիս ջերմությունը պահելու համար, կարելի է վրայից ծածկել թիթեղյա բարակ տապակով):
- Պատրաստի բուլկիների վրա ձիթայուղ ենք լցնում և ծածկում անձեռոցիկով, որպեսզի ավելի փափկեն:
Թե՛ ջեռոցի մեջ ու թե՛ գրիլի վրա շատ լավ բուլկիներ են թխվում: Ջեռոցում կարելի է թխել բատոնի նման և օգտագործել բուտերբրոդի համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: