- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15-20 minutes
- Cook Time: 10-15 minutes
Լոլիկով և ռուկոլայով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Լորի ձվերը խաշում ենք (եռալուց հետո մոտ 5 րոպե)` վրան սառը ջուր լցնելով սառեցնում։ Ձվերը մաքրում ենք և յուրաքանչյուրը 2 մասի կիսում (եթե հավի ձու է 4 մասի ենք կիսում)։
- Փոքր լոլիկները 4 մասի ենք կիսում (եթե մեծ են, ապա` 8 մասի)։
- Ապխտած իշխանը նեղ գծերով կտրատում ենք։
- Պատրաստում ենք սոուսը։
Բուսայուղը, քացախը, չորացրած կանաչիների խառնուրդը և մեկ պտղունց աղը խառնում ենք իրար։
- Ռուկոլայի տերևները շարում ենք ամանի մեջ։
- Վրան ենք լցնում լոլիկներն ու ձվերը։ Այնուհետև ավելացնում ենք ապխտած իշխանն ու վրան սոուս լցնում։
Ի դեպ, ռուկոլայով աղցանը կարող ենք մատուցել կարտոֆիլի ջեռեփուկի հետ։ Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: