- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20-25 minutes
Լոլիկով և քունջութով օղաբլիթ
Բաղադրիչներ
- հյութ լոլիկի - 150 մլ
- ջուր - 100 մլ
- խմորիչ - 1,5 ճ/գդ
- շաքարավազ - 1, 5 թ/գդ
- աղ - 0,5 թ/գդ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- ձիթայուղ - 4 ճ/գդ
- ալյուր - 3-3,5 բաժակ
- քունջութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Լոլիկի հյութն ու ջուրը խառնում ենք, մի քիչ տաքացնում ենք, ապա ավելացնում ենք խմորիչն ու շաքարավազը և լավ խառնում։
- Այնուհետև ավելացնում ենք 2 ճ/գդ ալյուրը, լավ խառնում ենք, անձեռոցիկով ծածկում և 10 15 րոպեով տաք տեղ դնում։
- Այնուհետև ավելացնում ենք 1,5 ճ/գդ ձիթայուղը, սոյայի սոուսը, աղը և խառնում ենք, որից հետո ավելացնում ենք մնացած ալյուրը և խմոր ենք հունցում։
- Խմորը դնում ենք խոր ամանի մեջ, անձեռոցիկով ծածկում ենք և 40-50 րոպեով դնում ենք տաք տեղ, որ խմորը հասունանա։ Այդ ընթացքում խմորը 2-2,5 անգամ պետք է բարձրանա։
- Արդեն հասունացած խմորը մի քանի հավասար մասերի ենք բաժանում (մոտավորապես 7 մաս պետք է ստացվի, կտրած խմորի չափից է կախված օղաբլիթի չափը)։
- Խմորի մի մասը բարակ օվալաձև գրտնակում ենք, ձիթայուղով պատում, վրան քունջութ ցանում (չոր թավայում նախապես բովում ենք ):
- Ապա ռուլետի տեսքով փաթաթում։
- Ռուլետը մեջտեղից կիսում ենք, բայց ոչ մինչև վերջ։
- Այնուհետև կտրած կեսերը ոլորաձև փաթաթում ենք:
- Ու եզրերը միացնելով շրջան ենք ստանում` օղաբլիթ։
- Նույն կերպ պատրաստում ենք նաև մնացած օղաբլիթները։ Տապակը ձիթայուղով պատում ենք և օղաբլիթները տեղափոխում տապակի վրա։
- Բուբլիկները մոտ 20-25 րոպե (ճշգրիտ ժամանակը կախված է ջեռոցից )թխում ենք մինչև 180-190 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում։ Օղաբլիթները պետք է ոսկեգույն դառնան։
Բարի ախորժակ։
Քունջութով օղաբլիթը կարող ենք մատուցել և տաք, և սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: