- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Լուլա քյաբաբ տավարի մսից
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Քյաբաբի խճողակի մեջ պետք է բավականաչափ ճարպ լինի։ Դրա շնորհիվ է սկզբնական շրջանում միսը փայտիկի վրա լավ մնում։ Այնուհետև երբ ճարպը հալվում է, օգնության է գալիս վարդագույն կեղևը։ Դրանք պետք է հաշվի առնել։ Սզկբում մարինացնում ենք սոխը. այն մանր խորանարդներով կտրատում ենք և տեղափոխում ամանի մեջ։ Վրան ջուր ենք լցնում և ավելացնում ենք քացախը։ Թողնում ենք 10 րոպե մարինացվի։ Այնուհետև սոխը լցնում ենք քամիչի վրա, որպեսզի ջուրը քամվի։ Սոխը լվանում ենք, համեմը կտրատում ենք։
- Խճողակը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք կտրատած սոխն ու համեմը, աղ և պղպեղ ենք անում։
- Խճողակը խառնում ենք, որպեսզի այն լավ կպչի իրար։ Սննդային փաթեթով ծածկում ենք և առնվազն 4 ժամով տեղափոխում ենք սառնարանը։ Կարող ենք գիշերը սառնարանում թողնել։
- Խճողակը 100 գրամանոց չափաբաժինների ենք բաժանում։ Յուրաքանչյուր կտորը ուժգին սեղանին ենք հարվածում, այնուհետև ձեռքերով կոտլետ ենք ձևավորում։
- Փայտիկները նախապես ջրում թրջում ենք, այլապես դրանք կայրվեն։ Կոտլետների մեջտեղի հատվածով փայտիկ ենք խրում և, միաժամանակ փայտիկը պտտեցնելով, խճողակը հավասարապես տարածում ենք։
Փայտիկը պետք է մի կողմից մտնի, մյուսից դուրս գա։
- Խճողակի մեջ պետք է ճաքեր չլինեն, իսկ ներսից` դատարկ տարածություն չպետք է մնա։ Դատարկ տարածությունը կարող է արգանակ առաջացնել, որի պատճառով քյաբաբը փայտիկի վրայից կընկնի։ Քյաբաբի եզրերը ձեռքերով սեղմում ենք, որպեսզի այն կիպ փայտիկին կպնի։ Որպեսզի խճողակը ձեռքերին չկպչի, ձեռքերը տաք ջրով թրջում ենք։ Նույն կերպ պատրաստում ենք նաև մնացած քյաբաբները։
- Քյաբաբները կարող ենք կրակի վրա խորովել, կամ էլ ջեռոցում պատրաստել։ Ջեռոցում բավական դժվար է ստացվում, քանի որ, քյաբաբները պետք է պարբերաբար շրջենք, որպեսզի կեղև առաջանա։ Եվ այսպես, բարձր կողքերով ձևամանի մեջ ջուր ենք լցնում և վերևից երկու հատ երկար շամփուրներ ենք դնում։ Լուլա քյաբաբները շարում ենք այդ շամփուրների վրա։ Տեղափոխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Անընդհատ հետևում ենք, եթե արդեն կարմրել է և կեղևակալել, ապա շրջում ենք։ Եվ այսպես անընդհատ շրջում ենք մինչև քյաբաբը բոլոր կողմերից կեղևակալի։ Դա տևելու է մոտ 1 ժամ։
Այսպիսով, շատ համեղ «Լուլա քյաբաբ», որը մատուցում ենք խորովածային սոուսների և մարինացված սոխի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ապրեք բացառիկ գրական լեզու
Անչափ շնորհակալ ենք 🙂