- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Լվովյան շոռակարկանդակ
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 500 գր
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 150 գր
- վանիլին - 15 գր
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- կիտրոն - 1 հատ
- չամիչ - 100 գր
- Շոկոլադե ջնարակի համար՝
- կարագ - 2 ճ/գդ
- թթվասեր - 3 ճ/գդ
- շաքարի փոշի - 2 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- գունավոր հրուշակեղենային քերուկ - զարդարելու համար
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը տրորում ենք ձվերի, շաքարավազի ու վանիլինի հետ: Պետք է ստացվի հարթ, փքուն շոռային զանգված: Ավելացնում ենք օսլան ու նորից լավ խառնում: Կիտրոնը կեղևազրկում ենք: Չամիչի վրա եռման ջուր ենք լցնում, 5 րոպե պահում մեջը և չորացնում: Չամիչն ու կիտրոնը լցնում ենք շոռային զանգվածի մեջ ու խառնում:
- Թխվածքի ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում (եթե ձևամանը սիլիկոնե չէ): Զանգվածը հավասարաչափ տարածում ենք մեջը: Դնում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, թխում 45 րոպե: Հետո անջատում ենք, ձևամանը ջեռոցում թողնում 10 րոպե: Այնուհետև հանում ենք ջեռոցից և թողնում հովանա: Հովանալիս շոռակարկանդակը մի քիչ «նստում» է:
- Պատրաստում ենք ջնարակը: Կարագը կաթսայի մեջ հալեցնում ենք, ավելացնում շաքարի փոշին ու խառնում այնքան, մինչև լավ լուծվի: Ավելացնում ենք թթվասերը, հասցնում եռման: Հետո լցնում ենք կակաոն, 3-4 րոպե մարմանդ կրակին եփում, մինչև խտանա: Չպետք է թույլ տալ, որ ջնարակը եռա:
- Լրիվ հովացած շոռակարկանդակը բոլոր կողմերից ջնարակապատում ենք, ցանկության դեպքում զարդարում հրուշակեղենային քերուկով: 5-6 ժամ կամ ամբողջ գիշեր թողնում ենք սառնարանում:
- Ահա և վերջ:
Մեր շոռակարկանդակը պատրաստ է: Ինչպես տեսաք, շոռակարկանդակ պատրաստելը բոլորովին էլ բարդ չէ, փոխարենը՝ արդյունքը շատ համեղ է ու օգտակար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SAT HAMEG KLINI
Փորձեք և կհամոզվեք 🙂
Здравствуйте если можете опубликовать рецепт эстерхайзе,спасибо заранее