- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Լցոնած կարտոֆիլ
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1կգ
- միս տավարի (աղացած) - 300գր
- սոխ - 2 գլուխ
- գազար - 100գր
- լոլիկի մածուկ - 1ճ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը կտրում ենք մեջտեղից, դանակով կամ գդալով հանում ենք միջուկը, իսկ ծայրի հատվածից կտրում մի փոքր՝ վերացնելով կլորությունը, որպեսզի կաթսայի մեջ դնելիս ուղիղ դիրքով մնան:
- Պատրաստում ենք լցոնը. աղացած միսը համեմում ենք աղ և պղպեղով, ավելացնում ճզմած սխտորը, ապա նախապես մանրացրած և տապակած սոխը:
- Լցոնում ենք կարտոֆիլները, տեղադրում կիսով չափ ջրով լցված կաթսայի մեջ (ջրի մեջ նախապես լցրեք 1/2 գդալ աղ): Եփում ենք մինչև կիսահում վիճակը:
- Սոուսը պատրաստելու համար բուսայուղի մեջ տապակում ենք կտրատված սոխն ու գազարը, ապա ավելացնում տոմատի մածուկը, մի քիչ ջուր և աղ: Պարտաստի սոուսը լցնում ենք կիսահում կարտոֆիլի վրա:
- Շարունակում ենք այդպես եփել մինչև կարտոֆիլի և մսի վերջնական եփվելը:
Մսով լցոնած կարտոֆիլ պատրաստելու հրաշալի բաղադրատոմս:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: