

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Լցոնված բագետ
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 2 հատ (բագետ)
- հավի կրծքամիս - 1 հատ
- սունկ շամպինիոն - 200գր
- լոլիկ - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- թթվասեր - 250գր
- պանիր - 50գր
- մաղադանոս - 1-2 ճյուղ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Մանր կտրատում ենք հավի միսը, սունկը և սոխը: Տապակում ենք բուսայուղով պատված թավայի մեջ մինչև եփվելը: Համեմում ենք աղով, պղպեղով, ավելացնում թթվասերը և հասցնում եռման վիճակի: Հանում ենք կրակի վրայից:
- Բագետը բաժանում ենք 2 մասի երկայնական կտրվածքով, հանում հացային միջուկը, ապա տեղադրում ֆոլգայով պատված տապակի վրա:
- Լցոնում ենք բագետները պատրաստի մսային միջուկով, վրան շաղ տալիս քերած պանիրը:
- Շարում ենք լոլիկները և մաղադանոսի տերևները:
- Եփում ենք ջեռոցում 20 րոպե 200 աստիճանում:
Ինչպես տեսանք, հավի մսով և սնկով լցոնված բագետը համարյա փոխարինում է պիցցային, բացի այդ, շատ ավելի սննդարար է և անհամեմատ արագ է պատրաստվում:
Բավականին գրավիչ արժանիքներ են աշխատանքից հենց նոր վերադարձած մարդու համար, այնպես չէ՞: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: