- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 1ժ 45 րոպե
Լցոնված բադ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Բադը պատրաստում ենք խնձորներով և բույրի համար նարինջ ենք ավելացնում։
Եթե բադ չկա, կարող ենք սագ վերցնել, այն ավելի արագ կեփվի։
Բադը ներսից և դրսից աղի ու պղպեղի խառնուրդով պատում ենք։
Սոխը, նարինջն ու խնձորները 2-4 մասի ենք կիսում, վերցնում ենք 2-ական կտոր նարինջ և խնձոր, և ծիտրոնի հետ միասին բադի փորի մեջ ենք դնում։
- Բադի փորը փայտիկներով կպցնում ենք, իսկ տոտիկները` կապում։ Տեղափոխում ենք տապակի մեջ։
- Բադով ձևամանի մեջ մատի հաստությամբ ջուր ենք լցնում և տեղափոխում մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ 30 րոպե եփում ենք, այնուհետև փայլաթիթեղով ծածկում և ջեռոցի ջերմաստիճանը մինչև 180 աստիճան իջեցնում։ Եփում ենք մինչև պատրաստ լինի։ 1 կգ բադը 45 րոպեում է եփվում գումարած 30 րոպե` վերևամասը կարմրացնելու համար, հետևաբար 3 կգ կշռող հավը 2 ժամ 45 րոպե եփելու կարիք կլինի։
Պատրաստ լինելուց 25 րոպե առաջ փայլաթիթեղը հանում ենք և բադի վրա սոյայի սոուս ենք քսում։ Բադի կողքերով շարում ենք մնացած խնձորներն ու նարինջները։
- Եփում ենք այնքան մինչև պատրաստ լինի։ Պատրաստի բուդը 10 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև խնձորների հետ մատուցում։
Եթե բադի միսը ձիգ է, ապա կարող ենք այն նախապես աղաջրի մեջ կամ գինու մեջ թրջել։ Լցոնված բադ , որը հարմար է պատրաստել որևէ առիթի համար և հյուրերին զարմացնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat hetaqrqir baxadratomser uneq