- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Լցոնված խնձոր
Բաղադրիչներ
- խնձոր
- չիր ծիրանի - 1 բաժակ
- չամիչ - 1/2 բաժակ
- ընկույզ - 1/2 բաժակ
- մեղր - 4թ/գդ
- կարագ - 4ճ/գդ
- դարչին - 4 փայտիկ
- հյութ նարինջի - 4 բաժակ
- հյութ կիտրոնի - 10մլ
Քայլերի հաջորդականություն
- Կեղևազրկում ենք խնձորն ու կտրում վերևի մասը, ապա հանում ենք խնձորի միջուկն ու մաքրած խնձորի վրա շաղ ենք տալիս մի փոքր կիտրոնի հյութ:
- Առանձին ամանի մեջ խառնում ենք մանր կտրատված ընկույզն ու ծիրանի չիրը, չամիչը, մեղրն ու կարագը:
Ապա ստացված միջուկով լցոնում ենք խնձորները, փակում կափարիչով և պոչի փոխարեն դնում ենք դարչինի փայտիկը:
- Լցոնված խնձորը դնում ենք ձևամանի մեջ, վրան լցնում նարինջի հյութը և դնում ջեռոցը 1 ժամով 180 աստիճանում:
Եփելու ընթացքում 10-15 րոպե մեկ հանում ենք խնձորները ջեռոցից, վրան լցնում նարնջի հյութը և նորից դնում ջեռոցի մեջ:
- Պատրաստի խնձորը հանում ենք ջեռոցից և մատուցում:
Մատուցելիս լցոնված խնձորի վրա դրեք անանուխի տերև դեսերտին գեղեցիկ տեսք հաղորդելու համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Aydqan erkar jerozum ??1 jam
Այո այս բաղադրատոմսի մեջ խնձորը դնում ենք ջեռոցի մեջ 1 ժամով 180 աստիճանում 🙂
Mandarini paytik? Erevi darchin nkati uner groghy. U nayev myata bary uni hayeren gexecik hamarzheq-ananukh.
Շնորհակալություն արդեն շտկված է:
isk xndzorner@ jerocum mnaluc heto chen papkum shat?
Խնձորները փափկում են, բայց շատ համեղ է ստացվում 🙂