- Yield: 3 շաբաթ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Լցոնված կանաչ լոլիկ
Բաղադրիչներ
- լոլիկ - 1կգ(կանաչ)
- սխտոր - 3-4 պճեղ
- տաքդեղ կարմիր - 2 հատ
- ջուր - 900մլ
- աղ - 40գր(խոշոր)
- պղպեղ չիլի - ըստ ճաշակի
- սամիթ - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Առանձին ամանի մեջ խառնում ենք ջուրն ու աղը:
Լվանում ենք լոլիկները և վրան խաչաձև կտրվածք անում:
- Խառնում ենք մանր կտրատված տաքդեղը, չիլի պղպեղը, կանաչին ու ճզմած սխտորը:
- Ստացված զանգվածով լցոնում ենք լոլիկները ու դնում ապակե բանկայի մեջ, վրան լցնում պատրաստի աղաջուրն ու փակում կափարիչով: Դնում ենք լոլիկով բանկան տաք վայրում 2-3 օր, ապա տեղափոխում ենք սառը վայր 2-3 շաբաթ:
- Եվ ամեն բան պատրաստ է:
Ցանկության դեպքում լցոնված կանաչ լոլիկի միջուկի մեջ կարող եք ավելացնել նաև քերիչով անցկացրած գազար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: