- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 40-45 minutes
Լցոնված կարտոֆիլ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 6:
Պատրաստում ենք կարտոֆիլի միջուկը: Հնդկաձավարը մաքրում ենք, լվանում և մի քիչ ջրում եփում: Կարտոֆիլները կիսով չափ եփում ենք: Սխտորը մաքրում ենք, խոշոր կտրատում, բուսայուղի մեջ տապակում, այնուհետև հանում ենք բուսայուղից: Նույն բուսայուղի մեջ ենք լցնում սոխն ու տապակում ենք մինչև դառնա կիսաթափանցիկ: Սոխի վրա ավելացնում ենք քերած գազարը և տապակում ենք:
Ստացած զանգվածը խառնում ենք հնդկաձավարի շիլայի հետ:
- Ավելացնում ենք մաղադանոսը, պաքսիմատն ու աղը և խառնում ենք:
- Կարտոֆիլը մաքրում ենք և մեջտեղի հատվածը հանում:
- Հնդկաձավարը լցոնում ենք կարտոֆիլի մեջ, իսկ ավելացած խճողակը լցնում ձևամանի մեջ:
Կարտոֆիլները շարում ենք ձևամանի մեջ: 1 պճեղ ճզմած սխտորը 2-3 ճ/գդ բուսայուղի հետ խառնում ենք և լցնում կորտոֆիլների վրա:
- Կարտոֆիլով ձևամանը դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 20-30 րոպե եփում:
Ի դեպ, լցոնված կարտոֆիլ կարող եք մատուցել վրան լցնելով մանրացված կանաչի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk karox enq mokrovalnovkai mej dnel jerovi poxaren?
Բարև Ձեզ Արփինե ջան, ցավոք, պետք է ջեռոցի մեջ պատրաստեք:
Shnorhakalutyun
Shat hamere Լցոնված կարտոֆիլ. Mersi
Անչափ շնորհակալ ենք 🙂