- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Լցոնված ձուկ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձուկը լավ լվանում ենք, թեփուկները մաքրում և մեջտեղից դանակով բացվածք անում: Այնուհետև սուր դանակով մաքրում ենք նաև ներքին մասն ու կրկին լվանում: Ձուկը ցողում ենք կիտրոնով, աղ ու պղպեղ ենք ցանում և հանգիստ թողնում:
- Պատրաստում ենք միջուկը: Գազարն ու սոխը կարագով տապակում ենք, ավելացնում մանր կտրատած տաքդեղը: Այնուհետև ավելացնում ենք նախօրոք խաշած բրինձն ու 7 րոպե տապակում: Վերջում աղ ու պղպեղ ենք ցանում և ավելացնում մանր կտրատած կանաչիները:
- Փայլաթիթեղը կարագապատում ենք, վրան դնում ձուկն ու լցոնում: Ձուկը տեղափոխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու 60 րոպե եփում: Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ վրան պանիր ենք քերում:
- Ձուկն ըստ ճաշակի ձևավորում ենք և մատուցում:
Ի դեպ, կարող եք ընտ ճաշակի ձուկ վերցնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: