- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Լցոնված սմբուկներ
Բաղադրիչներ
- սմբուկ - 2 հատ
- միս տավարի (աղացած) - 200գր
- սոխ - 2 գլուխ
- սունկ շամպինիոն - 200գր
- պանիր - 50գր
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկները բաժանում ենք 2 մասի, հանում միջուկը, համեմում ենք աղով և այդպես թողնում 15րոպե:
- Մանրացված սոխը լցնում ենք թավայի մեջ և տապակում: Այնուհետև ավելացնում մանրացված սունկը, սմբուկի միջուկը, աղացած միսը, համեմում աղ և պղպեղով և տապակում 20 րոպե:
- Սմբուկի նավակները լվանում ենք ջրով, որպեսզի ազատենք աղից, այնուհետև լցոնում ենք մսից և սնկից պատրաստված զանգվածով:
- Եփում ենք ջեռոցում 30 րոպե 220 աստիճանում, հետո նավակների վրա լցնում ենք քերած պանիրը և թողնում ջեռոցում 10 րոպե մինչև պանրի հալչելը:
Մսով լցոնված սմբուկ նավակի տեսքով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Anchap chnorakal em dezanic der chnoriv es sovorel em cach patrastel
Սիրելի Մարիամ, շատ ուրախ ենք, որ կարողանում ենք օգտակար լինել մեր ընթերցողներին։ Շնորհակալ ենք, որ օգտվում եք մեր կողմից առաջարկվող բաղադրատոմսերից։ ։)