- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Լցոնված սմբուկ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկները լվանալ, երկարությամբ կտրատել 5մմ լայնության շերտերով՝ ծայրի մասից 1,5սմ-ի չափով թողնելով ամբողջական:Ճիշտ կտրելու դեպքում սմբուկները պետք է ստանան հովհարի տեսք:
- Սմբուկները համեմել աղ և պղպեղով:Պանրի մի մասը շերտատել,մյուսը մասը անցկացնել քերիչով,լոլիկները շրջանակաձև կտրատել: Սմբուկի շերտերի արանքում տեղադրել 2-3 շերտ լոլիկ և 2 շերտ պանիր:
- Լոլիկների մնացած մասը կեղևահանել, մանր կտրատել և լցնել բուսայուղով պատված թավայի մեջ, ավելացնել ճզմած սխտորը, շաքարավազը, աղը և կիտրոնից քամված հյութը՝ ըստ ճաշակի: Խառնելով եփել 7-10րոպե:
- Սմբուկները տեղավորել ջեռոցի տապակի վրա,վրան լցնել լոլիկի սոուսը և եփել ջեռոցում 20-25րոպե 180աստիճանում:
- Վրան շաղ տալ քերած պանիրը, այնուհետև կրկին եփել ջեռոցում 5րոպե, որպեսզի պանիրը հալչի:
Լոլիկով և պանրով լցոնված սմբուկ հովհարի տեսքով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
շատտտ համեղ էր
Անչափ շնորհակալ ենք 🙂
շատտտ համեղ էր
ԵՍ շատ հավանեցի
Շնորհակալություն 🙂
իսկ այս կերակուրը կարող ենք սառը ուտել
Բարև Ձեզ, տաք վիճակում ավելի համեղ է, բայց կարող եք փորձել նաև սառը 🙂