

Խաղողի հյութ
Բաղադրիչներ
- խաղող քիշմիշ
- շաքարավազ - 1 ճ/գ
- ջուր - 150 մլ
Քայլերի հաջորդականություն
- Խաղողի հատիկներն առանձնացնում ու լվանում ենք։
- Այնուհետև խաղողի հյութը հյութաքամիչով քամում ենք։
- Խաղողից ստացված չեչը լցնում ենք 2-3 շերտ ծալած թանզիֆի մեջ ու քամում ենք մնացած հյութը։
- 1 լ հյութին ավելացնում ենք 150 մլ ջուր, հեռացնում ենք մակերեսին առաջացած փրփուրն ու դնում ենք կրակի վրա։
- Հյութը լցնում ենք շշերի մեջ մինչև եզրը, որպեսզի ավելորդ փրփուրը շշի մեջ չլցվի։ Այնուհետև շշերը գլխիվայր շրջում ենք, մինչև սառեն։
Խաղողի հյութը պատրաստ է։ Պահում ենք զով տեղում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: