- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20-25 minutes
Խաղողով և ընկույզով տորթ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 80գր
- կաթ - 3 ճ/գդ
- բուսայուղ - 120 մլ
- ալյուր - 60 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 60գր
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- Կրեմի համար՝
- ժելատին - 12գր
- կաթնաշոռ - 400 գր
- յոգուրտ դասական - 300գր
- շաքարավազ - 75 գր
- հյութ կիտրոնի - 1 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- վանիլին - 0.5 թ/գդ
- Ինչպես նաև՝
- խաղող - 400 գր
- ընկույզ - 100 գր (ցանկացած տեսակի)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: 2 ձուն շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք կաթը, բուսայուղը և խառնում: Այդ զանգվածի մեջ ենք լցնում մաղով անցկացրած ալյուրը, փխրեցուցիչը և օսլան: Թիակով կամ հարիչով հարում ենք:
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ 26 սմ տրամագծով ձևամանի մեջ և թխում 15 րոպե մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստում ենք կրեմը: Ժելատինը քիչ քանակությամբ սառը ջրում թրջում ենք:
- Կաթնաշոռը յոգուրտի, շաքարավազի, վանիլինի և կիտրոնահյութի հետ հարում ենք:
Ժելատինը գոլորշու վրա խառնելով լուծում ենք, սառեցնում, այնուհետև ավելացնում կաթնաշոռային զանգվածին՝ անընդհատ խառնելով:
200 մլ սերուցքը հարում ենք և խառնում կաթնաշոռային զանգվածին: Կրեմը պատրաստ է:
- Սառած շերտի կողքերով ձևամանի օղակն ենք անցկացնում:
- Բիսկվիթի վրա մի քիչ կրեմ ենք լցնում, այնուհետև ավելացնում խաղողի 2/3 մասը:
- Այս ամենից հետո լցնում ենք մնացած կրեմը և տեղափոխում սառնարան, որպեսզի լավ սառչի:
- Սառնարանից հանելուց հետո, ձևամանի օղակը հանում ենք և տորթը ձևավորում ընկույզով և մնացած խաղողով:
Ի դեպ, խաղողով և ընկույզով տորթ պատրաստելիս, ընկույզը կարող եք ցանկացած տեսակի վերցնել, իսկ խաղողը պետք է միայն կանաչ լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Pryaniki patrastman exanak chuneq
Բարև Ձեզ Միլենա ջան: Ցավոք այդ բաղադրատոմսն այժմ չունենք, բայց շուտով այն կտեղադրենք 🙂
Pryani patrastman exanak@ kaseq