- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60-90 minutes
Խաշլամա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նշված են 9 լիտրանոց կաթսայի չափով:
Միսը լվանում ենք, կտրատում և լցնում կաթսայի մեջ։ Մսին ջուր չենք ավելացնում։ Առանց կափարիչի կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, աղ ենք անում։
- Արգանակը եռալուց հետո թողնում ենք միսը թեթևակի կարմրի։ Եթե խոզի մսով ենք պատրաստում, ապա բուսայուղի կարիք չկա։ Իսկ տավարի և գառան մսի դեպքում մի քիչ բուսայուղ ենք ավելացնում և կաթսան կրակից վերցնում։ Սոխը կիսաշրջաններով կտրում ենք և լցնում մսի վրա։
- Այնուհետև ավելացնում ենք միջին կտորներով կտրատած գազարը։
- Այժմ ավելացնում ենք կարտոֆիլը։
- Կարող ենք նաև սմբուկ ավելացնել։ Կարմիր տաքդեղը բավական խոշոր կտրատում ենք և շարում կարտոֆիլի վրա։
- Աղ ենք անում, և վերջում շարում ենք շրջանաձև կտրատած լոլիկները։
- 2 բաժակ ջուր ենք ավելացնում։ Կափարիչը ծածկում ենք և դնում թույլ կրակի վրա և 2-2,5 ժամ թողնում ենք շոգեխաշվի։ Վերջում ճզմած սխտոր ենք ավելացնում։
Ի դեպ, խաշլամա մատուցելիս պետք է վրան կտրատած կանաչեղեն լցնել` մաղադանոս, համեմ, սամիթ։ Այս համեղ և գունագեղ ուտեստի համն ու բույրը ոչ մեկին անտարբեր չեն թողնի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
հետաքրքիր էր կփորձեմ անպայման
Շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂
Արտակարգ էր ❤️
Սիրելի Աննա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)
гидра покупки – гидра официальный сайт, гидра официальный сайт
site
Expert Adx Pro Mt4