- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Խաչապուրի թավայի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խառնեք ալյուրը, աղը, շաքարավազը և սոդան, ապա ավելացրեք կեֆիրը, բուսայուղը և խմոր հունցեք:
- Պանիրը անցկացրեք մանր քերիչով և խառնեք կաթնաշոռի հետ, համեմեք աղ և պղպեղով՝ ըստ ճաշակի: Ստացված զանգվածը վերածեք միջին չափսի գնդերի:
- Խմորը նույնպես բաժանեք միջին չափսի գնդերի քանակով 2 անգամ ավել, քան պանրային գնդիկները:
- Խմորի ամեն գունդը գրտնակով կլոր բացեք:
- Խմորի բացված շերտի վրա դրեք պանրի գունդը, ապա ծածկեք խմորի ևս մեկ շերտով:
- Ամրացրեք խմորի ծայրի մասերը, ապա գրտնակով հավասարեցրեք պանիրը խմորի ամբողջ տարածքով:
- Թավայի մեջ լցրեք շատ քիչ բուսայուղ և տապակեք խաչապուրիները նվազագույնը 3-ական րոպե ամեն կողմից:
- Տապակվելու ընթացքում փակեք թավայի կափարիչը:
Ինչպես տեսանք, թավայի մեջ խաչապուրին հատուկ ստեղծված է այն պահերի համար, երբ պատահական հյուր է եկել, և պետք է կողմնորոշվել հյուրասիրության հարցում: Նման դեպքերում անմիջապես հիշեք այս խաչապուրիի մասին: Այն ձեզ կփրկի, իսկ հյուրերը շատ գոհ կմնան, քանի որ այն պարզապես հալչում է բերանում: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ կեֆիրի փոխարեն ինչ կարելի է ավելացնել?
Բարև Ձեզ Անի ջան, ցանկալի է կեֆիր օգտագործեք, բայց ցանկության դեպքում այն կարող եք մածունով փոխարինել 🙂
Իսկ ինչ հատկություն ունի կեֆիրը?
Բարև Ձեզ, Անի ջան, կեֆիրի մասին կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%AF%D5%A5%D6%86%D5%AB%D6%80/
Բարև ձեզ իսկ խմորը պետք է թողնենք գա թե անմիջապես պատրաստենք
Բարև Ձեզ, կարող եք անմիջապես պատրաստել 🙂
Shat shnorhakalutyun anpayman kpordzem..
Սիրելի Լուիզա, շնորհակալ ենք մեր բաղադրատոմսերից օգտվելու համար։ Համոզված ենք, որ շատ համեղ կստացվի։ ։)
Shat hamex stacvec, shnorhakalutyun baxadratomsi hamar
Սիրելի Լուիզա, մենք էլ Ձեզ ենք շնորհակալ մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)
Շատ համեղ և փափուկ ստացվեց ։ Շնորհակալ եմ բաղադրատոմսի համար։☺
Սիրելի Գայանե, ուրախ ենք, որ շատ լավ է ստացվել: Շնորհակալություն մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար: 🙂