- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Խնձորով բավարական տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 125 գր
- շաքարավազ մանր - 80 գր
- ալյուր - 250 գր
- վանիլին - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե - 400 գր
- շաքարավազ - 100 գր
- վանիլին - 1 պտղունց
- մուրաբա անվամորու - 60 գր
- ձու - 2 հատ
- Ինչպես նաև՝
- խնձոր - 3 հատ
- շաքարավազ - 35 գր
- դարչին - 0,5 թ/գդ
- նուշ - 60 գր
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Կարագը, շաքարավազն ու վանիլինը լավ հարում ենք, ավելացնում մաղով անցկացրած ալյուրն ու լավ հարում: Ստացված խմորը ձեռքով տափակեցնում ենք և լցնում 23-24 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և կողքեր ձևավորում:
- Լցնում ենք մուրաբան:
- Պատրաստում ենք կրեմը: Հարում ենք մասկարպոնեն, շաքարավազն ու վանիլինը: Մեկ առ մեկ ավելացնում ենք ձվերն ու կրկին հարում: Լցնում ենք խմորի մեջ:
- Խնձորը կտրատում ենք, խառնում դարչինի և շաքարավազի հետ ու զգուշությամբ լցնում կրեմի վրա: Վրան լցնում ենք նուշի կտորներն ու 60-70 րոպեով տեղափոխում ջեռոց:
- Ահա և վերջ:
- Պատրաստ է:
Խնձորով բավարական տորթ … արդեն ամեն ինչ ասված է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: