- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Խնձորով և բողկով աղցան
Բաղադրիչներ
- բողկ - 400 գր
- խնձոր - 2 հատ
- սամիթ - 1 կապ
- թթվասեր - 2 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- մանանեխ - 1 թ/գդ (հատիկներ)
- քացախ խնձորի - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- արևածաղկի սերմեր - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Բողկը կեղևազրկում ենք, կտրատում, վրան աղ ցանում և 10 րոպե թողնում: Սամիթը մանր կտրատում ենք: Փոքր ամանի մեջ լցնում ենք թթվասերը, քացախը, բուսայուղն ու մանանեխը:
- Բողկից առաջացած հեղուկը քամում ենք: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և ավելացնում քերիչով անցկացրած խնձորը:
- Աղցանի վրա բոված արևածաղկի սերմեր ենք լցնում և մատուցում:
Մեկտեղում ենք օգտակարն ու գեղեցիկը և պատրաստում շատ համեղ աղցան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: