

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Խնձորով և ընկույզով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք փխրուն շերտը: Կարագն ու ալյուրը խառնում ենք, ավելացնում 50 գր շաքարավազն ու մանրացրած ընկույզները:
- Խնձորները կեղևազրկում ենք, միջուկը մաքրում և կտորների բաժանում: Լցնում ենք ամանի մեջ և վրան 30 գր շաքարավազ ցանում:
Պատրաստում ենք խմորը: Կարագն ու շաքարավազը հարում ենք, այնուհետև ավելացնում թթվասերը, ձվերը, փխրեցուցիչը, սոդան, վանիլինն ու ալյուրը: Խառնում ենք և համասեռ զանգված ստանում:
- 35 x 24 սմ ձևամանը բուսայուղապատում ենք, վրան ձուղաթուղթ փռում և լցնում խմորը: Այնուհետև շարում ենք խնձորները:
- Վրան ցանում ենք փխրուն խմորը:
- Պիրոգը թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40-45 րոպե: Ահա և վերջ:
Յուրահատուկ պիրոգ , որը վայելում ենք մեկ բաժակ համեղ թեյի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: