

Խնձորով «խուճուճ» պիրոգ
Քայլերի հաջորդականություն
- Դեղնուցները հարել ¾ բաժակ շաքարավազի հետ:
- Ավելացնել փափկած կարագը:
- Լցնել ալյուրը:
- Խառնել զանգվածը:
- Առանձնացնել խմորի 1/3 մասը, գունդ անել ու դնել սառնախցիկի մեջ:
- Խմորի մնացած մասը լցնել յուղաթղթապատ ձևամանի մեջ ու ձեռքերով տարածել:
- Խնձորները լվանալ ու կեղևահանել:
- Խնձորներն անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել 1 ճ./գ. շաքարավազ ու խառնել:
- Խնձորի լցոնը հավասարապես տարածել խմորի վրա:
- Սպիտակուցները հարել՝ կամաց-կամաց ավելացնելով ¼ բաժակ շաքարավազը:
- Սպիտակուցային զանգվածը հավասարապես տարածել խնձորի շերտի վրա:
- Խմորը հանել սառնախցիկից և անցկացնել խոշոր քերիչով: Ստացված խմորային գանգուրիկները հավասարապես լցնել պիրոգի վրա:
- Պիրոգը դնել ջեռոցի մեջ ու եփել 180 ջերմաստիճանի տակ մինչև ոսկեգույն դառնա:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: