- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 60 minutes
Խնձորով և կաթնաշոռով թխվածք
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- ալյուր - 450 գր
- թթվասեր - 250 գր
- կարագ - 50 գր
- ձու - 1 հատ
- Միջուկի համար՝
- խնձոր - 700 գր
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- Կաթնաշոռային կրեմի համար՝
- կաթնաշոռ - 500 գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 150-200 գր
- սպիտակաձավար - 3 ճ/գդ
- շոկոլադ սև - 4 ճ/գդ
- նուշ - 5 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք, խմոր հունցում և գնդում (պետք է ստացվի փափուկ ու ենթարկվող խմոր: Անհրաժեշտության դեպքում կարելի է ալյուրը կամ թթվասերը ավելացնել):
- Վերցնում ենք 23-26 սմ տրամագծով բացվող ձևաման: Խմորը դնում ենք մեջը, տարածում հատակին ու կողքերին և տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք կրեմը: Ձվերը հարում ենք, լցնում կաթնաշոռի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, սպիտակաձավարը և լավ խառնում: Լցնում ենք քերած շոկոլադը և կրկին խառնում:
- Խնձորները կեղևազրկում ենք, սերմերը մաքրում: Բարակ կտրատում ենք, վրան կիտրոնի հյութ ցողում: Խնձորները լցնում ենք խմորապատ ձևամանի մեջ: Նախքան այդ կարելի է խմորի վրա մի ճաշի գդալ սպիտակացավար ցանել, որպեսզի չթրջվի: Խնձորների վրայից լցնում ենք կաթնաշոռային կրեմը:
- Վերջում ցանում ենք մանրացրած նուշը:
- Թխվածքը դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 50-60 րոպե: Ջեռոցն անջատում ենք, դուռը բացում ու թողնում, որ թխվածքը ջեռոցի մեջ լավ հովանա: Այնուհետև տեղափոխում ենք սառնարան և ողջ գիշեր թողնում այնտեղ:
- Ահա և վերջ:
Մի փոքր ցանկություն և կարող ենք անչափ համեղ թխվածք պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
If you tell me what is spitakazavar, I will try to make it
Dear Emma, spitakadzavar is semolina. 🙂