- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Խնձորով կարկանդակներ փայտիկի վրա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6: Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք։ Ալյուրը, աղն ու շաքարավազը լցնում ենք ամանի մեջ և հարիչով հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք խորանարդաձև կտրատած կարագը և խառնում ենք մինչև խառնուրդը կոշտ աղացվածքի ալյուրի տեսք ստանա։
- 60 մլ ջուրը լցնում ենք զանգվածի մեջ։ Պետք է բավական խիտ խմոր ստանանք։ Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ենք ջուր ավելացնում։ Խմորը պոլիէթիլենային թաղանթով ծածկում ենք և օգտագործելուց մոտ 20 րոպե առաջ դնում ենք սառնարանը։
- Պատրաստում ենք խնձորով միջուկը. խնձորները լվանում ենք, մաքրում և խորանարդիկներով կտրատում ենք, վրան մի քիչ դարչին ենք լցնում և խառնում ենք։
- Խմորը դնում ենք ալրապատ սեղանի վրա և 3-5 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք։
- 6 սմ տրամագծով թխվածքաբլիթի համար ձևաման ենք վերցնում և ընկղմում ենք ալյուրի մեջ։ Խմորից ձևամանով շրջաններ ենք կտրում։
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, խմորից կտրած շրջանները դնում ենք վրան և դրանց վրա փայտիկներ ենք հագցնում, որից հետո խմորը թեթևակի սեղմում ենք, որպեսզի փայտիկը ծածկենք։
- Խմորի կենտրոնում ջեմ ենք լցնում և խնձորի միջուկ (կարող ենք միայն ջեմ օգտագործել` առանց խնձորի միջուկի)։
- Խմորի մյուս կտորով միջուկը ծածկում ենք, իսկ շրջանի եզրերը մատներով սեղմում ենք։ Կարկանդակների եզրերը պատառաքաղով կամ փայտիկով ձևավորում ենք։
- Խմորի մնացուկները միացնում ենք, գրտնակում և շարունակում շրջաններ պատրաստել, մինչև խմորը վերջանա։
Ձվի դեղնուցը կաթի հետ խառնում ենք և կարկանդակների վրա ենք քսում։
Սուր դանակով կարկանդակների մեջ 3-ական անցքեր ենք բացում։
Թխում ենք 175 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե, կամ այնքան մինչև ոսկեգույն-դարչնագույն երանգ ստանանք։
- Ահա և վերջ:
Շատ համեղ խնձորով կարկանդակներ, որոնք հրաշալի գաղափար են հատկապես մանկական արարողությունների համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: