Խնձորով պիրոգ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 120 գր
- ձու - 3 հատ (դեղնուց)
- ալյուր - 350 գր
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- Միջուկի համար՝
- խնձոր - 800 գր
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 100 գր
- դարչին՝ աղացած - 1/2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք խնձորների կեղևները, հեռացնում կորիզները, բաժանում ենք ոչ շատ մեծ կտորների ու լցնում ենք կաթսայի մեջ:
- Ավելացնում ենք դարչինը, շաքարավազը, ջուրը և եփում ենք թույլ կրակի վրա մոտ 30 րոպե:
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք կրակի վրայից և թողնում, որ սառչի: Սկսում ենք պատրաստել խմորը: Կարագը հարում ենք աղի ու շաքարավազի հետ, մինչև ստացվի կրեմային զանգված:
- Ավելացնում ենք դեղնուցներն ու շարունակում ենք հարել: Ավելացնում ենք փխրեցուցիչն ու մաղած ալյուրը:
- Խմորը բաժանում ենք երկու մասի, և մի մասը դնում ենք սառցախցիկում 20-30 րոպե: Խմորը պետք է այնքան սառչի, որ հանելուց հետո հնարավոր լինի քերիչով անցկացնել: Ձևամանը ծածկում ենք պերգամենտով, խմորը ձեռքերով տարածում ձևամանի մեջ:
- Խմորաշերտի վրա լցնում ենք միջուկը:
- Սառեցրած խմորն անցկացնում ենք քերիչով ու պատում խմորի վերին շերտը:
- Պիրոգը եփում ենք 40 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Բարի վայելում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Axy inchqan enq avelacnum