- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 50 minutes
Խնձորով ու մերենգայով զամբյուղներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 150 գր
- կարագ - 80 գր
- շաքարի փոշի - 30 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- Միջուկի համար՝
- խնձոր - 3-4 հատ
- հյութ կիտրոնի - 1-2 ճ/գ
- կարագ - 1 ճ/գ
- շաքարավազ - 1 ճ/գ
- կիտրոն
- ելակ
- Մերենգայի համար՝
- ձվի սպիտակուց - 3 հատ
- շաքարի փոշի - 120 գր
- հյութ կիտրոնի - 2 թ/գ
- օսլա (крахмал) - 2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, շաքարի փոշին, վանիլային շաքարը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք մանրացրած փափկած կարագը և հարում ենք՝ վերածելով փշուրանման զանգվածի։
- Ավելացնում ենք դեղնուցներն ու կրկին հարում ենք։ Այնուհետև խմորը վերածում ենք գնդի։
- Այնուհետև խմորագունդը բաժանում ենք 12 մասի, որոնցից յուրաքանչյուրը բացում ու դնում ենք սիլիկոնե ֆորմաների մեջ ու սեղմում ենք։ Մոտ 15 րոպե պահում ենք սառցախցիկում, ապա հանում ու թխում ենք 5-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար խնձորները լվանում ու մանր կտրատում ենք։ Լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք կիտրոնի հյութը, կիտրոնի քերած կեղևը, կարագն ու շաքարավազը։
- Զանգվածը խառնում ու շոգեխաշում ենք թույլ կրակի վրա։
- Պատրաստում ենք մերենգան, որի համար սպիտակուցները հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք շաքարի փոշին, որից հետո՝ կիտրոնի հյութը և լավ հարում ենք՝ վերածելով պինդ զանգվածի։ Վերջում ավելացնում ենք նաև օսլան ու շարունակում ենք հարել։
- Տաք միջուկը լցնում ենք ֆորմաների մեջ և լավ սեղմում ենք։ Կենտրոնում դնում ենք ելակը։
- Հրուշակեղենային պարկի օգնությամբ լցնում ենք մերենգան։
- Թխում ենք 40 րոպե 140 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ապա թողնում ենք, որ սառչի և հանում ենք ֆորմաներից ու ցանկության դեպքում դնում թղթե ֆորմաների մեջ։
Խրթխրթան գլխարկ, նրբաշերտ մերենգա, ելակ, հյութալի խնձոր և փափուկ ու շատ համեղ խմոր։ Արդյունքում ստացվում են ոչ միայն գեղեցիկ, այլև չափազանց համեղ զամբյուղներ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: