- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25-30 minutes
Խնձորով պանրիկ առանց ալյուրի
Բաղադրիչներ
- խնձոր - 350 գր
- դարչին - 1/4 թ/գդ
- կաթնաշոռ - 250 գր
- շաքարավազ - 25 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 1 հատ
- թթվասեր - 25 մլ
- օսլա (крахмал) - 30 գր
- սպիտակաձավար - 90 գր
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 90 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Այս պանրիկները շատ օգտակար են, քանի որ դրանք ոչ թե յուղի մեջ տապակվում են, այլ ջեռոցում թխվում` առանց յուղի։
Խնձորները կեղևահան ենք անում, սերմերը հանում և խորանարդիկներով կտրատում։ Խնձորները դնում ենք հաստ տակով կաթսայի մեջ, ավելացնում ենք դարչինը, և եփում ենք այնքան, մինչև խնձորները փափկեն։ Այնուհետև լցնում ենք բլենդերի մեջ և վերածում խյուսի։ Կարող ենք 1 ճ/գդ ջուր ավելացնել, որպեսզի խնձորները պատերին չկպչեն։
- Ձուն, շաքարավազը, վանիլինն ու թթվասերը լցնում ենք կաթնաշոռի մեջ և բլենդերով հարում ենք։
- Ստացված զանգվածի մեջ ենք լցնում խնձորի խյուսը, օսլան, սպիտակաձավարը և բլենդերով հարում ենք մինչև միասեռ զանգված ստանանք։ Փափուկ, բայց ձևը պահպանող խմոր ենք ստանում։
- Վարսակի փաթիլները և 1 ճ/գդ կաթնաշոռային խմորը ամանի մեջ ենք լցնում։
- Կաթնաշոռից ձեռքերով կլոր պանրիկներ ենք ձևավորում և վարսակի փաթիլների մեջ թաթախում։
- Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք, տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և վրան սպիտակաձավար ցանում։ Պանրիկները դնում ենք տապակի մեջ և 25-30 րոպե թխում ենք` մինչև վարսակի փաթիլները ոսկեգույն դառնան։
- Խնձորով պանրիկները կարելի է մատուցել թթվասերի, խնձորի ջեմի հետ, կամ կարող ենք վրան հալեցված շոկոլադ լցնել։ Հաճելի թեյախմություն։
Ի դեպ, այսպիսի օգտակար պանրիկ շատ հարմար է մատուցել նախաճաշին, որը լավ օրվա սկիզբ կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: