- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45-50 minutes
Խնձորով պիրոգ
Բաղադրիչներ
- Շերտի համար`
- ալյուր - 250 գր
- թթվասեր - 100 գր
- կարագ - 150 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Միջուկի համար՝
- թթվասեր - 200 գր
- շաքարավազ - 220 գր
- ձու - 1հատ
- ալյուր - 2 ճ/գդ
- խնձոր - 4 հատ
- հյութ կիտրոնի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք շերտը: Ալյուրը փխրեցուցիչի հետ անցկացնում ենք մաղով և լցնում ամանի մեջ: Ավելացնում ենք խորանարդիկներով կտրատած կարագն ու տրորում այնքան, մինչ մանր փշրանք ստանանք: Այնուհետև ավելացնում ենք թթվասերն ու խմոր հունցում (երկար չենք հունցում, որպեսզի խմորը չպնդանա):
Խմորը ծածկում ենք սննդային փաթեթով և 30 րոպեով դնում սառնարանը:
Քանի դեռ խմորը սառչում է, պատրաստում ենք միջուկը: Թթվասերը շաքարավազի, ձվի և ալյուրի հետ խառնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի:
Խնձորը կեղևահան ենք անում ու սերմերը հանում: Այնուհետև բարակ շերտերով կտրատում ենք, դնում ամանի մեջ և վրան կիտրոնի հյութ ցողում, որպեսզի խնձորները չսևանան:
Խմորը սառնարանից հանում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և կողքեր ձևավորում:
Այս ամենից հետո խնձորները դնում ենք խմորի վրա, այնուհետև վրան ենք լցնում թթվասերային կրեմը:
- Ձևամանը դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում մոտ 45-50 րոպե:
Պիրոգը սառեցնում ենք, կտրում և մատուցում:
Ի դեպ, եթե խնձորները քաղցր են, ապա խնձորով պիրոգ պատրաստելիս ցանկալի է շաքարավազի քանակությունը պակասեցնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: