

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Խնձորով և սալորաչրով պիրոգ
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 200 գր
- բուսայուղ - 140 գր
- ալյուր - 300 գր
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
- խնձոր - 4 հատ
- շոկոլադ սև - 50 գր
- ընկույզ - 80 գր
- չիր սալորի - 80 գր
- դարչին - 1 թ/գդ
- վանիլին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը ձվերն ու վանիլը լավ խառնում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագը, փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը, վանիլինն ու դարչինը:
Վերջում լցնում ենք մանրացրած սալորաչիրը, խնձորները, ընկույզն ու շոկոլադը:
- Պիրոգը լցնում ենք 30 x 40 յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե:
- Պիրոգը հովացնում ենք, շաքարի փոշի ցանում, կտրատում և մատուցում:
Պատրաստեցինք խնձորով և սալորաչրով պիրոգ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: