- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15-20 minutes
Խնձորով տաք սիդր
Բաղադրիչներ
- հյութ խնձորի - 2 լիտր
- եղեգնաշաքար - 1/2 բաժակ
- խնձոր - 1 հատ
- նարինջ - 1 հատ
- մեխակ - 2 թ/գդ
- դարչին - 2 տաշեղ
- մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գդ (քերած)
- բահար - 1/2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խնձորը բաժանում ենք 2 մասի, մեխակները խրում ենք խնձորի կեսերի մեջ։
Նարինջը կլոր կտրատում ենք։
- Խնձորի հյութը մեծ կաթսայի կամ թավայի մեջ միջին ուժեղության կրակի վրա տաքացնում ենք։ Երբ տաքանում է, ավելացնում ենք շաքարավազը և խառնում ենք այնքան մինչև լուծվի։ Ավելացնում ենք մնացած բաղադրիչները։ Հասցնում ենք եռման աստիճանի և մոտ 15 րոպե եփում ենք։
- Խնձորները, նարինջը, դարչնի տաշեղներն ու մեխակը կաթսայից հանում ենք։ Պատրաստի սիդրը լցնում ենք բաժակների մեջ և տաք վիճակում մատուցում։
Մթերքի այս քանակությունից ստացվում է 6-8 բաժակ սիդր 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: