- Yield: 1 օր անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Խնձորով տնական զեֆիր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Զեֆիր պատրաստելու համար խնձորի խյուս է հարկավոր (դրա համար պետք է խնձորը ջեռոցում եփենք, այնուհետև մանրացնենք և խյուս պատրաստենք)։ Խյուսի մեջ ավելացնում ենք շաքարավազը (250 գր) և վանիլինը։ Թողնում ենք հանգիստ։ Պատրաստի խյուս վերցնելու դեպքում շաքարավազի քանակությունը նվազեցնում ենք։
- Նախապես թրջած ագար-ագարը դնում ենք կրակին և լավ խառնում, ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը։ Օշարակը եփում ենք միջին ուժեղության կրակի վրա`մինչև սոսնձանման զանգված ստանանք։ Թողնում ենք սառչի։
- Սպիտակուցների կեսը ավելացնում ենք խնձորի խյուսի մեջ ։
- Հարիչով հարում ենք մինչև սպիտակի։ Այնուհետև ավելացնում ենք մնացած սպիտակուցները և շարունակում խառնել` մինչև փխրուն զանգված ստանանք։
- Ապա ավելացնում ենք եփված զանգվածը ու շարունակում հարել մինչև զանգվածը լավ սպիտակի և չափերով շատանա։
- Ստացված զանգվածը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և զեֆիրները յուղաթղթի վրա լցնում ։ Դա պետք է շատ արագ անենք, քանի որ զանգվածը արագ սառչում է։ Այս մթերքներների քանակությամբ բավական շատ զեֆիր է ստացվում, այնպես, որ նախապես պետք է տեղ ազատենք դրանց համար։
- Զեֆիրները 1 օրով թողնում ենք սենյակային ջերմաստիճանում չորանան։ Պատրաստի զեֆիրների վրա շաքարի փոշի ենք ցանում և զեֆիրները զույգով իրար միացնում։
- Զեֆիրի մի մասի վրա կարող ենք շոկոլադե ջնարակ լցնել (դրա համար վերցնում ենք մուգ կամ կաթնային շոկոլադ և գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում)։ Ջնարակապատ զեֆիրները դնում ենք սառնարանը։
Այժմ կարող ենք թեյ խմել և համտեսել այս համեղ զեֆիրները։
Մատուցեք այս հրաշալի զեֆիրը Ձեր պատրաստած խնձորով թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
agar agarn inch e
Ագար-ագարի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80-%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80/
Nerecek agar-agari ruseren tarberak@ kasek?
Բարև Ձեզ, ագարը ռուսերենով նույնպես агар-агар է 🙂