- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40-50 minutes
- Cook Time: 25-40 minutes
Խնձորով տորթ բավարիական մուսսով
Բաղադրիչներ
- բիսկվիթ - 1 հատ
- կարագ - 60 գր
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 150 գր
- Փխրուն շերտերի համար`
- կարագ - 220 գր
- շաքարի փոշի - 50 գր
- ընկույզ - 40 գր
- ձվի դեղնուց - 3 հատ (եփած)
- դարչին - 2 թ/գդ (աղացած)
- աղ - 1 պտղունց
- ռոմ - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 1/4 թ/գդ
- ալյուր - 280 գր
- Կարամելացված խնձորների համար`
- խնձոր - 3 հատ
- եղեգնաշաքար - 3 ճ/գդ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- դարչին - 3/4 թ/գդ (աղացած)
- կարագ - 1 ճ/գդ
- Դարչինով կարամելային բավարական մուսսի համար`
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- շաքարավազ շագանակագույն - 6 ճ/գդ
- շաքարի փոշի - 1 ճ/գդ
- կաթ - 200 մլ
- դարչին - 1 հատ (ձողիկ)
- ժելատին - 2,5 թ/գդ
- ջուր - 50 մլ
- ձվի դեղնուց - 4 հատ
Քայլերի հաջորդականություն
- 23 սմ տրամագծով ձևամանը յուղաթղթով պատում ենք, վրան բուսայուղով ցողում և ալյուր ցանում։ Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Կարագը հալեցնում ենք։ Ձվերը շաքարավազի հետ գոլորշու վրա հարում ենք` մինչև շաքարավազը լուծվի և զանգվածը փրփրի։ Այնուհետև գոլորշու վրայից հանում ենք և ևս 5-8 րոպե հարում (զանգվածը պետք է 3 անգամ չափերով ավելանա)։ Այնուհետև, զգուշորեն ավելացնում ենք հալեցրած կարագի կեսը, որից հետո մաս առ մաս լցնում ենք ալյուրը` թիակով խառնելով։ Այնուհետև ավելացնում ենք մնացած կարագը։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և 25 րոպե թխում ենք։ Այնուհետև բիսկվիթը սառեցնում ենք, ձևամանից հանում և 2 շերտի կիսում։
- Փխրուն խմորի համար կարագը շաքարավազի հետ հարում ենք` մինչև օդեղեն զանգված ստանանք։ Ավելացնում ենք ընկույզը, եփած տրորած դեղնուցները, դարչինը, աղը և ռոմը և մի քանի րոպե հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և արագ խմոր ենք հունցում։ Խմորը դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ և 1 ժամով տեղափոխում ենք սառնարանը (այս խմորը 2 օր կարող ենք սառնարանում պահել)։
- Այնուհետև խմորը 2 մասի ենք կիսում, շերտերը դնում ենք սննդային թաղանթների արանքում և բարակ գրտնակում ենք, այնուհետև զգուշորեն տապակի մեջ տեղափոխում։ Անհրաժեշտ չափի շրջաններ ենք կտրում և տապակը 20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև շերտերը մոտ 15 րոպե թխում ենք։ Պետք է զգույշ լինենք, քանի որ շերտերը շատ փխրուն են։
- Պատրաստում ենք կարամելային խնձորները. խնձորները կեղևազատում ենք, սերմերը հանում և կտրատում։ Այնուհետև խնձորները շաքարավազի, դարչինի և կիտրոնահյութի հետ հարում ենք։ Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում ենք խնձորները և թույլ կրակի վրա մոտ 10 րոպե եփում ենք` մինչև խնձորները փափկեն։
- Պատրաստում ենք մուսսը։ Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք և տեղափոխում սառնարանը։ 2 ճ/գդ շաքարավազը դեղնուցների հետ խառնում ենք։ Ժելատինի վրա ջուր ենք լցնում, որպեսզի ժելատինն ուռչի։ Մնացած շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք դարչնի ձողիկը և դնում կրակի վրա։ Չենք խառնում, որպեսզի շաքարավազը լուծվի և կարամելային գույն ստանա։
- Այնուհետև ավելացնում ենք կաթը. խառնուրդը սկսում է բլթբլթալ և մասամբ պնդանալ։ Խառնուրդը հասցնում ենք եռման աստիճանի, որպեսզի կարամելը հալվի, որից հետո դարչինը հանում ենք։ Դեղնուցները հարում ենք և բարակ շիթով լցնում կարամելային խառնուրդի մեջ։ Կաթսան դնում ենք թույլ կրակի վրա և խառնում ենք` առանց խառնելու, մինչև զանգվածը պնդանա։ Կրակից վերցնում ենք։ Ուռած ժելատինը տաքացնում ենք մինչև լուծվի, այնուհետև լցնում ենք կարամելային զանգվածի մեջ։ Երբ զանգվածը սենյակային ջերմաստիճանի հասնի, կավելացնենք սերուցքը։
- Բացվող ձևամանի մեջ ենք դնում բիսկվիթի շերտը` վրան շարում կարամելացված խնձորները։
- Խնձորների վրա ենք լցնում մուսսը։
- Խնձորները ծածկում ենք բիսկվիթի երկրորդ շերտով, այնուհետև տորթը տեղափոխում ենք սառնարանը, մինչև մուսսը ամբողջությամբ պնդանա։ Մատուցարանի վրա ենք դնում փխրուն շերտը, այնուհետև վրան ենք դնում տորթը, որից հետո ծածկում ենք երկրորդ փխրուն շերտով։ Ձևավորում ենք խնձորի չիպսերով և դարչնի ձողիկով։
Խնձորով տորթ բավարական մուսսով, որը իրական հաճույք է բոլոր խնձորասերների համար։ Մատուցում ենք մեկ բաժակ խնձորի կամ այլ հյութի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Պատրաստեցի և ամեն ինչ լավ ստացվեց շնորհակալ եմ >3