- Yield: 1 օր անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Խնձորով տորթ-սուֆլե
Բաղադրիչներ
- խնձոր - 400գր(պյուրե)
- ժելատին - 20գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200մլ
- շաքարի փոշի - 150գր
- կակաո - 3ճ/գդ
- վանիլին - 10գր
- պատրաստի շերտավոր խմոր - 1/2 տուփ
- հյութ նարինջի - 250մլ+5ճ/գդ
- ձու - 3 հատ(սպիտակուց)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստի խմորի կեսը գրտնակում ենք, բացում, կտրում շրջանաձև ձևամանի չափով, ծակծկում պատառաքաղով և թխում ջեռոցում մինչև ոսկեգույն երանգի առաջանալը 180 աստիճանում:
- Մնացած խմորը նորից գրտնակում ենք, բացում ու կտրում մի քիչ ավելի փոքր շրջանի ձևով, բաժանում եռանկյունիների և թխում ջեռոցում 10 րոպե 180 աստիճանում:
- Կաթսայի մեջ լցնում ենք 250մլ նարինջի հյութն ու 6գր ժելատինը և թողնում 20 րոպե, ապա դնում ենք կաթսան թույլ կրակի վրա, տաքացնում(ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի) ու լցնում ենք պատրաստի զանգվածը ձևամանների մեջ: Պատրաստի ժելեները տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, ապա հանում ենք ժելեները ձևամանների միջից(որպեսզի ժելեն հեշտ հանենք ձևամանների միջից ընկղմեք ձևամանները մի քանի վայրկյանով եռման ջրի մեջ):
- Ձևամանի մեջ դնում ենք թխված մեծ շրջանը, ապա վրան դնում ենք ժելեները:
- Հարում ենք սպիտակուցները, 70 գր շաքարի փոշին ու վանիլինը մինչև պնդանալն ու ծավալով ավելանալը:
Ապա ավելացնում ենք խնձորի պյուրեն և խառնում:
- Կաթսայի մեջ լցնում ենք 5ճ/գդ նարինջի հյութն ու 8գր ժելատինը և թողնում 20 րոպե, ապա դնում ենք կաթսան թույլ կրակի վրա, տաքացնում(ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի), թողնում որ սառչի և լցնում ենք ստացված զանգվածը սպիտակուցային զանգվածի վրա ու խառնում:
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ ժելեով կորժի վրա ու դնում սառնարան 2 ժամով:
- Կաթսայի մեջ լցնում ենք 6գր ժելատինը և դնում ենք կաթսան թույլ կրակի վրա, տաքացնում(ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի):
Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցքը, մնացած շաքարի փոշին ու կակաոն մինչև խտանալը, ապա ավելացնում ենք ժելատինը (անընդհատ խառնելով):
Պատրաստի սուֆլեն լցնում ենք խնձորով տորթի վրա և տեղափոխում սառնարան ողջ գիշեր:
- Առավոտյան հանում ենք տորթը ձևամանից, զարդարում և մատուցում տոնական սեղանին:
Պահեք ամանոորյա տորթ-սուֆլեն սառնարանում և մատուցեք ամանորյա սեղանին վրան զարդարելով թխված եռանկյունիներով ու բալով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat lav kayqe
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
Thank you ….
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
shat lavn en
Անչափ շնորհակալ ենք 😉