- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Խնձորով և գազարով հյութ
Բաղադրիչներ
- գազար - 300գր
- խնձոր - 2 հատ
- կոճապղպեղ (имбирь) - 2 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 300մլ հյութի ստացման համար: Կտրատել և կեղևահանել գազարը, խնձորը և կոճապղպեղը:
- Խառնել բոլոր բաղադրիչները բլենդերում, ապա ստացված զանգվածը անցկացնել ցանցով, որպեսզի ստանանք միատարր հարթ հյութ:
Հյութի ստացման համար կարելի է օգտագործել նաև հյութքամիչ՝ լցնելով բոլոր բաղադրիչնեը համապատասխան տարայի մեջ և քամելով հյութը: Այդ դեպքում արդեն ստացված հյութը ցանցով անցկացնելու կարիք չի լինի:
- Պատրաստի հյութը լցնել բաժակների մեջ և մատուցել անանուխի տերևների հետ:
Հուսով ենք, Ձեզ դուր եկավ խնձորով և գազարով հյութ պատրաստելու այս բաղադրատոմսը, և մոտ ապագայում Դուք կպատրաստեք այն Ձեր հյուրերի համար: Բաղադրատոմսի առանձնահատկությունը կայանում է օգտագործվող կոճապղպեղի մեջ, որը հետաքրքիր համային երանգներ է հաղորդում ըմպելիքին:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: