

- Yield: Անմիջպես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Խնձորով և դարչինով նախաճաշ
Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 150գր
- կաթ - 400մլ
- հյութ խնձորի - 400մլ
- դարչին - 1/2թ/գդ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 50-70մլ
- շաքարավազ - 50գր
- խնձոր - 2 հատ (կանաչ)
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, խնձորի հյութը, կաթն ու շաքարավազը և դնում միջին կրակի վրա: Անընդհատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակը և եփում ևս 6-7 րոպե:
- Եփվող շիլային ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված խնձորը, դարչինը և սերուցքը, խառնում ենք և եփում ևս 3 րոպե, ապա հանում կրակի վրայից:
- Մեր համեղ նախաճաշը պատրաստ է:
Ի դեպ, խնձորով և դարչինով նախաճաշում խնձորը կարելի է փոխարինել Ձեր նախընտրած մրգով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk sa karox em tal 2 tarekan erexayin darchini hamar em anhangstanum
Իհարկե կարող եք, պարզապես հանեք դարչինը բաղադրիչների միջից 🙂