- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30-35 minutes
Խոզապուխտով լցոնված տարտալետկա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 7 սմ տրամագծով 12 հատ հացուտիկի հաշվարկով։
Պատրաստում ենք խմորը։ Բլենդերի մեջ ենք լցնում ալյուրը, աղը, շաքարավազը և կտրատած սառը կարագը։
- Հարում ենք մինչև յուղոտ փշրանք ստանանք։
- Ավելացնում ենք ջուրը և հնարավորինս արագ` խմոր ենք հունցում։ Շատ երկար չենք հունցում, այլապես կարագը կհալչի և խմորը չոր կլինի։ Խմորը գնդում ենք, սննդային փաթեթով ծածկում և 30-40 րոպեով տեղափոխում սառնարանը։
Սառած խմորը մոտ 3 սմ հաստությամբ շերտով գրտնակում ենք և ձևամանով կլոր շրջաններ ենք կտրում (շրջանները պետք է ձևամանից մի քանի սանտիմետր մեծ լինեն, որպեսզի հետո եզրեր ձևավորենք)։ Կտրած շրջանները ձևամանների մեջ ենք դնում` խմորը բարձրացնելով եզրեր ենք ձևովորում։
- Այնուհետև խմորը ծակծկում ենք, փայլաթիթեղով փաթաթում և վրան լոբի լցնում։
- Մոտ 10 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, այնուհետև ջեռոցից հանում ենք, լոբին փայլաթիթեղով հանդերձ հանում և ևս 5 րոպեով տեղափոխում ջեռոցը։
Ձևամաններից հանում ենք և դնում տապակի վրա։
- Սոխը կիսաշրջաններով կտրատում ենք և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5-6 րոպե տապակում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Խոզապուխտը մանր խորանարդներով կտրատում ենք, լցնում ամանի մեջ։ Ավելացնում ենք սոխն ու խառնում ենք։
- Թթվասերն ու ձվերը խառնում ենք իրար և ըստ ճաշակի աղ ենք անում։
- Միջուկը լցնում ենք հացուտիկների մեջ և վրան մոտ 2-3 գդալ սոուս ենք լցնում։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20 րոպե եփում ենք` մինչև թեթևակի կարմրեն։
Մատուցում ենք տաք կամ ամբողջովին սառած վիճակում։ Բայց տաք վիճակում, անհամեմատ համեղ է։
Ի դեպ, տարտալետկա պատրաստելիս, կարող ենք լցոնել տարատեսակ միջուկներով` տապակած սնկով, ծովամթերքներով, պանրով, հավով, կամ ըստ ճաշակի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: