- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20-25 minutes
Խոզապուխտով և հավի մսով աղցան
Բաղադրիչներ
- խոզապուխտ - 200 գր
- հավի փափկամիս - 200 գր
- սունկ շամպինիոն - 200 գր (մարինացված)
- սոխ - 100 գր
- ձու - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մայոնեզ
- Զարդարելու համար՝
- հազարի թերթեր - մի քանի ճյուղ
- լոլիկ - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Հավի ֆիլեն աղաջրի մեջ խաշում ենք (եռալուց հետո 20 րոպե եփում ենք)։
- Ձվերը եփում ենք (եռալուց հետո 10 րոպե եփում ենք)։ Վրան սառը ջուր ենք լցնում և սառեցնում։
- Խոզապուխտը երկարավուն կտրատում ենք։
- Սոխը մաքրում ենք, կիսաշրջանաձև կտրատում, այնուհետև նորից կիսաշրջանները 2 կեսի ենք բաժանում։
- Հավի փափկամիսը երկարավուն կտրատում ենք։
- Ձուն երկարավուն կտրատում ենք։
- Խոզապուխտը, հավի փափկամիսը, սունկը, ձուն և սոխը լցնում ենք աղցանամանի մեջ։
Պղպեղ ենք անում, ավելացնում ենք մայոնեզն (ըստ ճաշակի) ու խառնում։
Անհրաժեշտության դեպքում մի քիչ աղ ենք անում։
Հազարի թերթերը դնում ենք ամանի մեջ։ Վրան ենք լցնում աղցանը և լոլիկի կտորներով ձևավորում։
Պատրաստեցինք խոզապուխտով և հավի մսով աղցան , որը կարելի է ներառել ինչպես տոնական, այնպես էլ ամենօրյա կերակրացանկի մեջ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: