- Yield: Անմիջապես
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 20 minutes
Խոզապուխտով ու հավի մսով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը լցնում ենք տաք կաթի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, խառնում ենք ու մոտ 15 րոպե սպասում, որ գլխարկ առաջանա։
- 350 գր ալյուրն ու աղն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք կաթնախմորիչային զանգվածն ու հալեցրած սառեցրած կարագը։ Փորձում ենք ստանալ հարթ ու կպչուն խմոր՝ անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ալյուր ավելացնելով։
- Խմորից ստանում ենք խմորագունդ, դնում ենք կարագապատ տարայի մեջ, ծածկում ենք ու դնում տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա։
Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը, որի համար աղաջուրը հասցնում ենք եռման աստիճանի, ապա լցնում ենք բրոկոլին ու եփում ենք այնքան, մինչև փափկի (մոտ 5 րոպե)։ Այնուհետև քամում ենք ու բաժանում ոչ շատ մեծ կտորների։
- Խոզապուխտն ու եփած կամ տապակած հավի միսը խորանարդաձև կտրատում ենք։
- Պանիրն անցկացնում ենք խոշոր քերիչով, լցնում ենք տարայի մեջ ու ավելացնում մյուս բաղադրիչները՝ բրոկոլին, խոզապուխտը, հավի միսը, մանանեխն ու թեթև հարած ձուն։
- Խմորն ուղղանկյունաձև բացում ենք, լցնում ենք միջուկն ու խմորի բաց հատվածները կտրատում ենք։
- Խմորը երկու կողմերից փաթաթում ենք հյուսքի նման, ապա դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու մոտ 30 րոպե թողնում ենք տաք տեղում, որ ուռչի։
Կարկանդակը թխում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Մեր համեղ ու շատ ախորժալի կարկանդակը պատրաստ է։
Մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: