

- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 30 minutes
Խոզապուխտով ու պանրով կարկանդակ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 250 գր
- լոլիկի մածուկ - 1 ճ/գ
- խոզապուխտ - 100 գր
- պանիր - 100 գր
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստի շերտավոր խմորը հանում ենք սառնարանից կամ պատրաստում ենք այս եղանակով:
- Այն ուղղանկյունաձև բացում ենք։
- Խմորի մեջտեղի հատվածում տարածում ենք լոլիկի մածուկը։
- Դնում ենք խոզապուխտի շերտերը։
- Այնուհետև դնում ենք պանրի շերտերը։
- Խմորը երկու կողմից բաժանում ենք երկարավուն կտորների։
- Միջուկը ծածկում ենք խմորի շերտերով։
- Կարկանդակը պատում ենք հարած ձվով։
- Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Կարկանդակը համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում։
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: